25.02.2020|
01:44
1918 թ. հուլիսի 6-ին, ժամը 14։50-ին, ձախ էսէռներ Յա. Բլյումկինը և Ն. Անդրեևը մոտեցան Մոսկվայի Դենեժնի նրբանցք, թիվ 5 հասցեում գտնվող Գերմանիայի դեսպանատանը: Մուտքի մոտ ցույց տվեցին Չէկայի վկայականները և հայտնեցին, որ ուզում են հանդիպել դեսպանի հետ: Դեսպան Վիլհելմ ֆոն Միրբախը նրանց ընդունեց, ներկա էին նաև խորհրդական Ռիցլերը և թարգմանիչ, լեյտենանտ Մյուլլերը: